Քարաքոսաբանության ամառային դպրոց երիտասարդ գիտնականների համար

Քարաքոսաբանության ամառային դպրոց երիտասարդ գիտնականների համար

Գիտությունն առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ»
երիտասարդ գիտնականների դպրոց
18 և 21 Հունիս 2015 Երևան, Հայաստան

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Էկոգյուղ» ՀԿ հետ համատեղ կազմակերպում է Գիտությունն առաջին ձեռքերից «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդ գիտնականների ամառային դպրոց: Միջոցառման տեսական մասը՝ զեկուցումները տեղի կունենան Երևանում, իսկ գործնական մասը՝ դաշտային հետազոտություններ կիրականացվեն Արագած լեռան վրա: Բոլոր հետաքրքրված գիտաշխատողները, երիտասարդ գիտնականները, ուսանողները կարող են մասնակցել դպրոցին: Գրանցվելու համար սեղմեք այստեղ:

Հրավիրված զեկուցողներ.

Արսեն Գասպարյան
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ, Հայաստան/Գերմանիա
Թեմա՝ «Հայաստանի քարաքոսերը»

Թորսթեն Լումբշ
Գիտությունների դոկտոր, Չիկագոյի դաշտային թանգարանի «Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, ԱՄՆ
Թեմա՝ «Ի՞նչ ենք մենք հասկանում տեսակ ասելով»

Աննա Ռոզա Բուրգաս
Գիտությունների դոկտոր, Մադրիդի Կոմպլութենսեյի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Իսպանիա
Թեմա՝ «ԴՆԹ շտրիխ կոդավորում քարաքոսերի կենսաբազմազանության հետազոտություններում»

Անդրե Ափթրութ
Գիտությունների դոկտոր, ԱԲԼ Հերբարիումի ղեկավար, Նիդերլանդներ
Թեմա՝ «Քարաքոսերը և գլոբալ տաքացումը»

Դպրոցը իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ: