«Կենաց ծառ» խորագրով տեղեկատվական ցուցադրություն

«Կենաց ծառ» խորագրով տեղեկատվական ցուցադրություն

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Պալեոբուսաբանության խմբի հետ համատեղ պատրաստել է «Կենաց ծառ» խորագրով տեղեկատվական ցուցադրություն: Ցուցադրության բաժիններում ներկայացված են քարաքոսերի, ջրիմուռների, սնկերի, մամուռների, ձիաձետանմանների, գետնամուշկանմանների, պտերների, մերկասերմերի, և ծաղկավոր բուսերի մասին համառոտ տեղեկատվություն և որոշ տեսակների նմուշներ:
Ի հավելումն այգու տարածքում տեղադրվել է քարաքոսերի վերաբերյալ տեղեկատվական վահանակ, որին կից ստեղծվելու է քարաքոսերի նմուշների ցուցադրություն:

Ցուցադրությունը պատրաստվել և տեղադրվել է «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Ռաֆֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։