Տպագրվել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկը

Տպագրվել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկը

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ ներկայացվելու է ՀՀ Բնապահպանության նախարարությանը առաջարկով ներառել ՀՀ Կարմիր գրքում:

Իրականացված գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում կատարվել է գրականության վերլուծություն, դաշտային հետազոտություններ ու նմուշների բազմաթիվ հավաքներ: Հետազոտվել է ավելի քան 150 լոկալիտետ Հայաստանի ամբողջ տարածքում, որի արդյունքների հիման վրա գնահատվել է որոշ էպիֆիտային քարաքոսերի պահպանման կարգավիճակը: Այն իրականացվել է ԲՊՄՄ Կարմիր ցուցակի և ՀՀ Կարմիր գրքի չափորոշիչներով: Արդյունքում 7 տեսակ գնահատվել է որպես կրիտիկական վիճակում գտնվող (CR), 5 տեսակ՝ վտանգված (EN), 2 տեսակ՝ խոցելի (VU) և 4 տեսակ՝ տվյալների անբավարարություն (DD) կարգավիճակով: Ըստ այս հետազոտության արդյունքների
գնահատված 18 էպիֆիտային քարաքոսերի տեսակները առաջարկվում է ներառել ՀՀ Կարմիր գրքի առաջիկա հրատարակության մեջ: Սա հնարավորություն կտա խթանել էպիֆիտային քարաքոսերի պահպանությունը` հատկապես անտառային էկոհամակարգերում:

Գիրքը կարող եք բեռնել այստեղ