«Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկում

«Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկում

Ս.թ. հուլիսի 17-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները և ՀՀ Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի տեսակները:

Զեկուցում-քննարկումը կազմակերպվել էր “Assessment of Several Epiphytic Lichens Conservation Status and Development of the National Red List for Armenia” ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Մոհամեդ Բին Զայեդ տեսակների պահպանման հիմնադրամի կողմից: