Զեկուցում-քննարկում

Զեկուցում-քննարկում

Ս.թ. հուլիսի 11-ին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ քարաքոսաբան Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները և ՀՀ Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի տեսակները: Այս միջոցառումը իրականացվել է «Մի շարք էպիֆիտային քարաքոսերի պահպանման կարգավիճակի գնահատում և Հայաստանի համար ազգային Կարմիր ցանկի պատրաստում» ծրագրի շրջանակներում «Մոհամեդ բին Զայեդ» տեսակների պահպանման հիմնադրամի [The Mohamed bin Zayed Species Conservation Fund] ֆինանսական աջակցությամբ: