Տեղեկատվական ցուցանակներ «Դիլիջան» ազգային պարկում

Տեղեկատվական ցուցանակներ «Դիլիջան» ազգային պարկում

Ս.թ. հոկտեմբերի 1-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Դիլիջան» ազգային պարկի հետ համատեղ իրականացրեց մի շարք տեղեկատվական ցուցանակների տեղադրում ազգային պարկի 5 էկոերթուղիների հարակից տարածքներում: Ցուցանակները այցելուներին հնարավորություն կտան ծանոթանալ ազգային պարկի տարածքում տարածված էպիֆիտային քարաքոսերի և նրանց ապրելավայր ծառատեսակների բազմազանությանը:

Ցուցանակները տեղադրվել են «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Ռաֆֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։