Նորություններ

Դասընթաց քարաքոսերի որոշման և էկոլոգիայի վերաբերյալ Շվեդիայում

Ս.թ. մայիսի 4-8, Շվեդիայի Էկանաս համայնքում տեղի ունեցավ քարաքոսերի որոշման և էկոլոգիայի վերաբերյալ դասընթացը: 10 երկրից ժամանած ավելի քան 18 մասնակիցներ, այդ թվում Հայաստանից՝ Արսեն Գասպարյանը, մասնակցեցին դասընթացին:

«Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկում

Ս.թ. հուլիսի 17-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները և ՀՀ Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի տեսակները:

Քարաքոսաբանության ամառային դպրոց երիտասարդ գիտնականների համար

Գիտությունն առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ»
երիտասարդ գիտնականների դպրոց
18 և 21 Հունիս 2015 Երևան, Հայաստան

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Էկոգյուղ» ՀԿ հետ համատեղ կազմակերպում է Գիտությունն առաջին ձեռքերից «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդ գիտնականների ամառային դպրոց: Միջոցառման տեսական մասը՝ զեկուցումները տեղի կունենան Երևանում, իսկ գործնական մասը՝ դաշտային հետազոտություններ կիրականացվեն Արագած լեռան վրա: Բոլոր հետաքրքրված գիտաշխատողները, երիտասարդ գիտնականները, ուսանողները կարող են մասնակցել դպրոցին: Գրանցվելու համար սեղմեք այստեղ: