Նորություններ

Քարաքոսերի վերաբերյալ դասընթացներ Դիլիջանի դպրոցներում

«Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, Դիլիջանի կենտրոնական և 6րդ դպրոցների աշակերտների համար կազմակերպվել էր կրթական դասընթաց էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ:

Մենագրություն Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ

Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ “The Epiphytic Lichenized Fungi in Armenia: Diversity and Conservation” մենագրությունը տպագրվել է Ֆիտոտաքսա գիտական ամսագրում: Այն ամփոփում է էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության և պահպանության վերաբերյալ վերջին տարիների հետազոտությունները:

Տեղեկատվական ցուցանակներ «Դիլիջան» ազգային պարկում

Ս.թ. հոկտեմբերի 1-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Դիլիջան» ազգային պարկի հետ համատեղ իրականացրեց մի շարք տեղեկատվական ցուցանակների տեղադրում ազգային պարկի 5 էկոերթուղիների հարակից տարածքներում: Ցուցանակները այցելուներին հնարավորություն կտան ծանոթանալ ազգային պարկի տարածքում տարածված էպիֆիտային քարաքոսերի և նրանց ապրելավայր ծառատեսակների բազմազանությանը:

Հայաստանում տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի ուղեցույցը հասանելի է

Հայաստանում տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի ուղեցույցի տպագիր տարբերակը պատրաստ է: Ուղեցույցը ստանալու համար անհրաժեշտ է գրել մեզ info@lichenology.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել +37499 238686 հեռախոսահամարին:

Քարաքոսաբանական սիմպոզիում Հելսինկիում

Ս.թ. օգոստոսի 1-6, Հելսինկիում տեղի ունեցավ Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված քարաքոսաբանական սիմպոզիումը, որին ներկայացվեց նաև Հայաստանում իրականացվող հետազոտությունները:

Զեկուցում-քննարկում

Ս.թ. հուլիսի 11-ին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ քարաքոսաբան Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը:

2016թ.-ի Տարվա քարաքոս է ընտրվել Ռիզոկարպոն աշխարհագրականը

Այս տեսակը ընտրվել է հանրային քվեարկության միջոցով, որը կազմակերպվել էր Տարվա կենսաբազմազանություն 2016 արշավի շրջանակներում Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ կողմից, Ռաֆֆորդ բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ:

Հայաստանի տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի առցանց նոր ուղեցույց հասանելի է

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, քարաքոսաբան Արսեն Գասպարյանի և Տրիեստեյի համալսարանի պրոֆեսոր Պիեր Լուիջի Նիմիսի համագործակցության արդյունքում ստեղծվել է Հայաստանի տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի ուղեցույցը:

Հայտնի է Տարվա քարաքոսը

2015թ. Տարվա քարաքոսն է Պելտիգերա երիզավորը (Peltigera praetextata): 2015թ. մայիսի 22-ին, Տարվա կենսաբազմազանությունը հանրային արշավի շրջանակներում, առցանց հանրային քվեարկության միջոցով որոշվեց տարվա քարաքոսը: Ավելի քան 200 հոգի մասնակցել է քվեարկությանը: