Միջոցառումներ

Քարաքոսերի վերաբերյալ դասընթացներ Դիլիջանի դպրոցներում

«Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, Դիլիջանի կենտրոնական և 6րդ դպրոցների աշակերտների համար կազմակերպվել էր կրթական դասընթաց էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ:

Քարաքոսաբանական սիմպոզիում Հելսինկիում

Ս.թ. օգոստոսի 1-6, Հելսինկիում տեղի ունեցավ Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված քարաքոսաբանական սիմպոզիումը, որին ներկայացվեց նաև Հայաստանում իրականացվող հետազոտությունները:

Զեկուցում-քննարկում

Ս.թ. հուլիսի 11-ին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ քարաքոսաբան Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը:

«Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկում

Ս.թ. հուլիսի 17-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները և ՀՀ Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի տեսակները:

Քարաքոսաբանության ամառային դպրոց երիտասարդ գիտնականների համար

Գիտությունն առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ»
երիտասարդ գիտնականների դպրոց
18 և 21 Հունիս 2015 Երևան, Հայաստան

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Էկոգյուղ» ՀԿ հետ համատեղ կազմակերպում է Գիտությունն առաջին ձեռքերից «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդ գիտնականների ամառային դպրոց: Միջոցառման տեսական մասը՝ զեկուցումները տեղի կունենան Երևանում, իսկ գործնական մասը՝ դաշտային հետազոտություններ կիրականացվեն Արագած լեռան վրա: Բոլոր հետաքրքրված գիտաշխատողները, երիտասարդ գիտնականները, ուսանողները կարող են մասնակցել դպրոցին: Գրանցվելու համար սեղմեք այստեղ:

Կրթական սեմինար Դիլիջանում

Ս.թ. մարտի 8-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Դիլիջանի Օրհուս կենտրոնը կազմակերպել էր սեմինար «Հայաստանի քարաքոսերի կենսաբազմազանությունը. «Դիլիջան» ազգային պարկ» թեմայով: Սեմինարի ընթացքում ներկայացվեց քարաքոսերի դերը էկոհամակարգերում և մեր կենցաղում, «Դիլիջան» ազգային պարկի քարաքոսերի կենսաբազմազանությունը, ինչպես նաև նրանց պահպանման կարևորությունը: Սեմինարը վարեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, քարաքոսաբան Արսեն Գասպարյանը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցինն քարաքոսերի վերաբերյալ կրթական և տեղեկատվական նյութեր: