Բացահայտիր Հայաստանի քարաքոսերի կենսաբազմազանությունը

Կարդալ Ավելին

Ի՞նչ է քարաքոսը

Կարդալ Ավելին

Իմացիր ավելին քարաքոսերի մասին...

Կարդալ Ավելին

Բարի գալուստ Հայաստանի քարաքոսերի աշխարհ

 

Հարգելի այցելու.

Ցանկանում եմ ողջունել Ձեզ Հայաստանի Քարաքոսեր` առցանց քարաքոսաբանությունը Հայաստանում վեբկայքում: Այս կայքը նպատակն է այցելուներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում և արտերկրում քարաքոսերի կենսաբազմազանության, կրթական միջոցառումների և գիտահետազոտական ծրագրերի վերաբերյալ: Այստեղ Դուք կծանոթանաք օգտակար գիտական հոդվածների, գրքերի և այլ նյութերի հետ մասնագիտական և սիրողական մակարդակով քարաքոսերի որոշման և հետազոտման համար:

Ցանկանում եք իմանալ ի՞նչ է քարաքոսը: Ի՞նչ դեր ունեն քարաքոսերը էկոհամակարգում: Ի՞նչու պահպանել քարաքոսերը Եկեք միասին բացահայտենք քարաքոսերի հետաքրքրաշարժ աշխարհը…

Հարգանքով`

Արսեն Գասպարյան

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ նախագահ

Տարվա քարաքոսը

 

2015թ. Տարվա քարաքոսն է Պելտիգերա երիզավորը(Peltigera praetextata)

 

2015թ. մայիսի 22-ին, Տարվա կենսաբազմազանությունը հանրային արշավի շրջանակներում, առցանց հանրային քվեարկության միջոցով որոշվեց տարվա քարաքոսը: Ավելի քան 200 հոգի մասնակցել է քվեարկությանը:

Արշավը իրականացվել է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ կողմից ԵՊՀ Կենդանաբանության ու Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների հետ համատեղ և Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

Նորություններ

Քարաքոսաբանական կազմակերպություններ